Ինտերնետն անջատելու համար թաիլանդցի տղան փորձել է սպանել տան անդամներին

04:39 • 18.06.19

Թաիլանդի Սիսակետ նահանգի 29-ամյա բնակիչներից մեկը փորձել է թունավորել տան անդամներին, որոնք խանգարել են նրա հեռախոսային խաղերին: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:

Տղան բնակվում է մոր և խորթ հոր հետ: Գիշերը նա բարձր միացված ձայնով բջջային հեռախոսով խաղ է խաղացել` խանգարելով ընտանիքի անդամների քունը: Աղմուկը դադարեցնելու համար խորթ հայրն անջատել է ինտերնետը:

Զայրացած տղան ջրհորն է լցրել թունավոր նյութեր, սակայն մայրը ժամանակին նկատել է, որ ջրի հետ ինչ-որ բան այն չէ, և տուժողներ չեն եղել: Կինը հույս ունի, որ տղային բուժօգնություն ցույց կտան, քանի որ նա հեռախոսային խաղերի պատճառով նյարդային է դարձել: