Անգելա Մերկելը կրկին ցնցվել է պաշտոնական միջոցառման ժամանակ (տեսանյութ)

15:44 • 10.07.19

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը կրկին վատացել է պաշտոնական միջոցառման ժամանակ. ցնցվելու նոպան սկսվել է Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ Բեռլինում հանդիպման ժամանակ:

Ինչպես հայտնում է Reuters-ը, Մերկելը սկսել է դողալ ֆինն վարչապետի ժամանման առթիվ պաշտոնական արարողության ժամանակ: Երբ միջոցառումն ավարտվել է, կանցլերը շրջվել է Ռինեի կողմը և ձեռքի շարժումով առաջարկել է առաջ շարժվել:

Հաղորդվում է, որ կանցլերն անվստահ տեսք է ունեցել՝ ձեռքերը բռունցք է դարձրել, շուրթերը սեղմել:

Նշվում է, որ Բեռլինում այսօր 18 աստիճան տաքություն է:

Վերջին երեք շաբաթվա ընթացքում սա արդեն Մերկելի երրորդ նոպան է հանրության առաջ: Առաջին անգամ նա ցնցվել էր հունիսի 18-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը: Նա այդ ժամանակ կատարվածը բացատրել էր ջրազրկմամբ:

Իրավիճակը կրկնվել է հունիսի 27-ին՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը:

Բժիշկները ենթադրում են, որ վատ ինքնազգացողության պատճառ կարող են լինել իշեմիկ տրեմորը, շաքարային դիաբետը և անոթների հետ խնդիրները: