Apple-ն այս ամիս սեփական բանկային քարտերը կթողարկի (լուսանկարներ)
Ամերիկյան Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկը հայտնել է, որ այս ամիս ընկերությունը սեփական բանկային քարտերը կթողարկի, իսկ ընկերության աշխատակիցներն արդեն օգտվում են Apple Card-ի թեստային տարբերակից, գրում է The Verge հարթակը:
Ի տարբերություն սովորական պլաստիկ քարտերի՝ Apple Card-ի օգտագործման ժամկետը, 16 նիշանոց համարը և CVV կոդը ֆիզիկական քարտի վրա նշված չեն լինի: Փոխարենը քարտի համար յուրաքանչյուր գործարքի ժամանակ պատահականության սկզբունքով նոր թվեր և կոդ կստեղծվի: Սա կիրականացվի հավելյալ ապահովության համար:
Քարտի վրա, որը կթողարկվի ֆիզիկական և թվային տարբերակով, չիպից և քարտի տիրոջ անունից բացի պատկերված կլինի ընկերության լոգոտիպը:













