Մահացել է երգիչ Վահե Դավթյանը

10:20 • 03.08.19

44 տարեկանում մահացել է երգիչ Վահե Դավթյանը։ Որոշ ճամանակ առաջ երգչի մոտ հայտնաբերվել էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:

Լուրը Tert.am Life-ի հետ զրույցում հաստատեց երգչի ընկերը՝ Արամ Մանուկյանը։ Վերջինս հայտնեց, որ Վահեն օրեր առաջ էր վերադարձել Ֆրանսիայից, ուր մեկնել էր բուժման նպատակով։

Նշենք, որ 1990-ականներին նա հայտնի էր իր «Ճոճանակ», «Գնա», «Անուրջներ», «Կապույտ աչքերով իմ բարի դև» երգերով։

Մահացել է երգիչ Վահե Դավթյանը