ԱՄՆ-ում ևս մեկ հրաձգություն է տեղի ուենցել, կա 10 զոհ
ԱՄՆ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի բարերից մեկում հրաձգություն է տեղի ուենցել, ինչի հետևանքով 10 մարդ է զոհվել, ևս 16-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Այս մասին հաղորդում է տեղի ոստիկանությունը:
Հարձակում կատարած անձը զոհերի թվում է: Ներկա պահին դեպքի վայրում Հետախուզությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներն են աշխատում:
Նշենք, որ սա մեկ օրվա մեջ ԱՄՆ-ում արդեն երկրորդ հրաձգությունն է: Առաջինը տեղի էր ուենցել Տեխաս նահանգի՝ Մեքսիկայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող և զգալի թվով մեքսիկացի բնակիչներ ուենցող Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում: Հրաձգության հետևանքով 20 մարդ է զոհվել, ևս 26-ը տուժել են, նրանցից շատերի վիճակը ծանր է:
Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության համար կասկածվող 21-ամյա երիտասարդի, որը հենց դեպքի վայրում հանձնվել է իրավապահներին: Հարձակման դրդապատճառները դեռևս պարզ չեն: Դեպքի առթիվ ատելության հողի վրա հանցագործության հոդվածով քրեական գործ է հարուցվել:










