Բրիտանացի պատանու առեղծվածային հիվանդությունը փակուղու առաջ է կանգնեցրել բժիշկներին

20:03 • 05.08.19

Մեծ Բրիտանիայում բժիշկները չեն կարողանում ախտորոշել պատանու հիվանդությունը: Նա կաթվածահար է եղել անհայտ պատճառով:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 2018-ի հունվարին 16-ամյա Վալենտինո Էրոդոտուն, որը բնակվում է Լոնդոնի արվարձաններից մեկում, սկսել է սուր ցավ զգալ կրծքավանդակի շրջանում: Ավելի ուշ դժվարություններ են ծագել կապված շարժվելու հետ: Այնուհետև Էրոդոտուն զրկվել է քայլելու ունակությունից և սկսել է տեղաշարժվել անվասայլակով:

Բժիշկները փորձել են բուժել նրան գաստրիտից, սակայն դա չի օգնել: Ավելի ուշ, մասնագետները նրա մոտ քրոնիկ հոգնածության համախատանիշ և գլյուտենային ատաքսիա են կասկածել, սակայն այդ հիվանդությունների դեմ բուժումը ևս ոչևէ արդյունք չի տվել:

Քանի որ համակարգչային շերտագրությունը և արյան քննությունը տարօրինակ ոչինչ ցույց չեն տվել, տղայի ծնողները հույսը դնում են գենետիկ հետազոտման, ինչպես նաև ռևմատոլոգի և իմունոլոգի խորհրդատվությունների վրա:

Բուժման փորձերի ողջ ընթացքում պատանու ծնողները 35 000 ֆունտ ստերլինգ են ծախսել, որպեսզի գտնեն այնպիսի մասնագետի, որը ճիշտ կախտորոշի տղայի հիվանդությունը:

 

Բրիտանացի պատանու առեղծվածային հիվանդությունը փակուղու առաջ է կանգնեցրել բժիշկներին