Instagram և WhatsApp հավելվածների անվանումներում նոր «բաղադրիչ» կավելացվի
Instagram և WhatsApp հավելվածների անվանումներում ամերիկյան Facebook ընկերությունից «պարզաբանում» կավելացվի: Այս մասին գրում է The Information-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ դրանք կվերանվանվեն Instagram from Facebook և WhatsApp from Facebook:
Նորացված անունները կցուցադրվեն Apple և Google Play խանութներում, ինչպես նաև հավելվածների ներսում: Բջջային սարքերի էկրանին դրանք կմնան նախկին անվանումների ներքո:
Աղբյուրի հաղորդմամբ՝ անվանումների փոփոխությունները դրականորեն կազդեն հավելվածների հեղինակության վրա՝ ցույց տալով դրանց պատկանելիությունը Facebook-ին:










