Գիտնականները հայտնաբերել են քաղցրահամ ջրում բնակվող ամենահին ձկանը
Գիտնականները հայտնաբերել են քաղցրահամ ջրում բնակվող պատմության մեջ ամենահին ձկանը, որի տարիքը կազմել է 112 տարի: Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը՝ հղում անելով գիտական ամսագրին, այն պատկանում է Ictiobus cyprinellus ցեղատեսակին:
Տվյալ ձկան տարիքը շուրջ 40 տարով գերազանցում է քաղցրահամ ջրում բնակվող բոլոր հայտնի ձկնատեսակների կյանքի տևողությունը:
Ի դեպ, ծովային հայտնի ձկներից ամենահինը գրենլանդյան շնաձուկն է (Somniosus microcephalus), որը կարող է ապրել դարերով:
Հետազոտության շրջանակներում գիտնականները 2011-2018 թվականներին մեծ քանակությամբ ձուկ են որսացել, որոնք պատկանում են այդ ցեղատեսակին: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 20 տարվա փոխարեն ձուկը կարող է միջինում ապրել 80-90 տարի: Մինչդեռ ամենատարեց ձկան տարիքը շատ ավելի մեծ էր, քան ենթադրվում էր:










