Ճապոնական ընկերությունը ցուցադրել է թռչող մեքենայի նախատիպը (տեսանյութ)
Ճապոնական NEC ընկերությունը ներկայացրել է թռչող մեքենայի նախատիպը, որը մշակվել էր մի քանի ամիս առաջ, գրում է korrespondent.net-ը:
Մարտկոցով աշխատող անօդաչու սարքում փորձարկման ժամանակ ուղևորներ չեն եղել։ Նա բարձրացել է մոտ 3 մ բարձրության վրա և մի քանի րոպե անց վայրէջք կատարել:
3.9 x 3.7 x 1.3 մ չափերով սարքը եռանիվ է, կշռում է 150 կգ:
Ապագայում NEC-ը մտադիր է օգտագործել այս սարքը տարբեր տվյալներ հավաքելու և տեխնոլոգիան զարգացնելու նպատակով: Սպասվում է, որ ապագայում նրան «կսովորեցնեն», թե ինչպես անցնել թռիչքի և վարելու ռեժիմներին:
Սարքը նախատեսված է բեռների առաքման համար: Ուղևորների տեղափոխման ծրագրերի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:










