Samsung-ը կեսգիշերին կներկայացնի Galaxy Note 10 և Galaxy Note 10Plus նորագույն սմարթֆոնները. ԶԼՄ-ներ

22:40 • 07.08.19

Հարավկորեական ընկերության Galaxy Note10 և Galaxy Note 10Plus նորագույն սմարթֆոնները կներկայանան 6.3 և 6.8 դյույմ անկյունագծով էկրաններով՝ համապատասխանաբար և S Pen նոր ստիլուսով, որը կարող է աշխատել որպես հեռակառավարման վահանակ:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը` հղում անելով Te Verge պարբերականին, Samsung-ի նոր մոդելների շնորհանդեսը նախատեսված է Նյու Յորքի Barclays Center կենտրոնում չորեքշաբթի 16:00-ին (երևանյան 24:00):

Նոր հեռախոսների առավել հետաքրքիր առանձնահատկությունը նշվում է S Pen ստիլուսը, որը կկարողանա մի քանի նոր գործառույթ կատարել: Այն թույլ կտա նաև կառավարել տեսախցիկը և տարբեր հավելվածներ գործարկել:

Բացի այդ, նոր մոդելները գերարագ վերալիցքավորման հնարավորություն կունենան՝ ընդամենը րոպեների ընթացքում:

Galaxy Note10-ի գինը, ինչպես ակնկալվում է, կկազմի 949 դոլար, իսկ Galaxy Note 10Plus-ինը՝ 1099 դոլար:

Ավելի վաղ Samsung-ը հայտարարել էր, որ սեպտեմբերին նախատեսում է շուկա հանել Galaxy Fold մոդելի նորագույն ծալովի սմարթֆոնը:

 

Samsung-ը կեսգիշերին կներկայացնի Galaxy Note 10 և Galaxy Note 10Plus նորագույն սմարթֆոնները. ԶԼՄ-ներ