Աստղագետները 39 գալակտիկաներ են հայտնաբերել, որոնց գոյությունը չեն կարողանում բացատրել
Աստղագետների միջազգային թիմը ALMA համալիր աստղադիտակների օգնությամբ 39 հնագույն գալակտիկաներ է հայտնաբերել, որոնց գոյությունը Տիեզերքի էվոլյուցիայի ժամանակակից տեսությունները չեն բացատրում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, տվյալ «աղոտ» գալակտիկաներն անտեսանելի չեն Hubble աստղադիտակի համար և տեսանելի են եղել առավել բարձր կետայնությամբ աստղադիտակների համար:
Գիտնականները նշում են, որ դրանք հանդիսանում են ներկայում գոյություն ունեցող էլիպսաձև գալակտիկաների նախնիները, որոնք գոյություն են ունեցել 10 մլրդ տարի առաջ:
Նշվում է, որ աստղի ձևավորումն այդ հնագույն գալակտիկաներում տեղի է ունենում 100 անգամ ավելի ակտիվորեն, քան Ծիր Կաթին գալակտիկայում:










