Լիդիանի փորձագետները առաջարկվող 16 մեղմման միջոցներից պատրաստ են 15-ը կիրառել. Հայկ Գրիգորյան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կառավարության նիստի ժամանակ կառավարության անդամներին ներկայացրեց Ամուլսարի փորձագիտական եզրակացության արդյունքները: «Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի ազդեցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինեն», -ասաց նա:
Հայկ Գրիգորյանը նշեց, որ Ամուլսարի ստորգետնյա ջրերի հավանական ազդեցությունն է Դարփ, Արփա, Որոտան գետերի վրա: Նա ներկայացրեց, որ համաձայն եզրակացության՝ դրա ազդեցության ռիսկերը կառավարելի կլինեն, եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից ներկայացվող մեղմման 16 միջոցները:
Հայկ Գրիգորյանը նշեց, որ Լիդիանի փորձագետները 16 առաջակվող մեղմման միջոցներից 15-ը պատրաստ են կիրառել, որից տասը արդեն կիրառվում է: «Մեկ մեղմման միջոցը քննարկման փուլում է: Համաշխարհային բանկից Լիդիանը գումար ստանալու համար իր գործունեությունը պետք է համապատասխանեցնի AFC ստանդարտին, որով նախատեսվում է, որ հանքի օգտագործումից հետո հարյուր տարի պետք է մեղմման միջոցներ կիրառել»,-ասաց նա և նշեց, իսկ Նևադայի ստանդարտով առաջնորդվելու դեպքում մեղմման միջոցները կկիրառվեն հինգ հարյուր տարի, և Լիդիաի մասնագետները չեն հրաժարվում հարյուր տալուց ավելի մեղմման միջոցներ կիրառելուց, եթե անհրաժեշտությունը կլինի:
Վարչապետը, ամփոփելով ասաց, որ կառավարության ներկայացուցիչները կծանոթանան փաստաթղթերին և կգան ընդհանուր եզրակացության:
Հայկ Գրիգորյանն ավելացրեց, որ ստացված եզրակացությունը թույլ է տալիս այս փուլում ենթադրելու, որ մեկ տարուց ավելի քննվող քրեական գործով որևէ հիմք չկա որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու: Վարչապետը հարցրեց, թե այսինքն՝ կարճվելու է այդ գործը, Էրիկ Գրիգորյանը պատասխանեց. «Որևէ հիմք որևէ մեկին մեղադրանք առաջադրելու, մեղադրելու չկա, և գործի քննության ուղղվածությունը դա է»:










