ՆԱՍԱ-ի արբանյակը գիշերային երկնքում հազվագյուտ պարուրաձև ամպեր է նկարահանել (լուսանկար)
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալույթունը (ՆԱՍԱ) հրապարակել է պարուրաձև ամպերի արտասովոր կազմավորման լուսանկարները, որոնք արբանյակը նկարահանել է Երկիր մոլորակից 824 կիլոմետր բարձրության վրա, գրում է Express-ը:
Լուսանկարում պատկերված է անցած ամսվա վերջին Մարոկկոյի ափերին նկարահանված անհավանական տեսարանը։ Ամպերի պարուրաձև «նախշերը» կոչվում են «Ֆոն Կարմանի հորձանուտներ», որոնք անվանվել են այն ֆիզիկոսի պատվին, որն առաջինն է նկարագրել այդ երևույթն առաջացնող գործընթացը, ըստ որի՝ ամպերի տակ գտնվող փոքր կղզիներն առաջացնում են քամու հոսք, որն էլ ստեղծում է պտտահողմի տեսքով «նախշերը»:
Հաղորդվում է, որ պարուրաձև կազմավորումները նկատվել էին նաև ավելի վաղ, սակայն ցերեկային ժամերին:
«Ես չեմ հիշում, որ «Ֆոն Կարմանի հորձանուտները» տեսած լինեմ գիշերային երկնքում, դա հազվադեպ երևույթ է»,- նշել է Մաքքուորիի համալսարանի պրոֆեսոր Փոլ Բեգգսը:











