Ամերիկյան Cygnus բեռնատար տիեզերանավի արձակումը նախատեսվում է հոկտեմբերի 21-ին

04:04 • 23.08.19

Ամերիկյան Cygnus բեռնատար տիեզերանավը կուղևորվի Միջազգային տիեզերակայան: Տիեզերանավի արձակումը նախատեսվում է հոկտեմբերի 21-ին: Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»-ն:

2013-2019 թվականների ընթացքում Միջազգային տիեզերակայան է ուղարկվել 12 Cygnus բեռնատար տիեզերանավ, որոնցից մեկը 2014 թվականին չի հասել կայան` Antares հրթիռի վթարի պատճառով:

Cygnus բեռնատար տիեզերանավը պետք է Միջազգային տիեզերակայան հասցնի գիտական սարքեր և այլ սարքավորումներ` ուղեծրային համալիրի համար:

Ամերիկյան Cygnus բեռնատար տիեզերանավի արձակումը նախատեսվում է հոկտեմբերի 21-ին