Երկու բրիտանուհի քաղցկեղ հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերել են իրենց շների շնորհիվ

01:00 • 27.08.19

Մեծ Բրիտանիայում բնակվող երկու կանայք պատմել են իրենց շների մասին, որոնք հոտառության շնորհիվ կարողացել են իրենց մոտ հայտնաբերել քաղցկեղ հիվանդություն: Այս մասին գրում է Daily Mirror-ը:

Լոնդոնի բնակչուհի Էմմի Սմիթը պատմել է, որ իրենց շունը` Չառլին, սկսել է տարօրինակ վարքագիծ դրսևորել` թռչկոտել և հոտոտել իր աջ կուրծքը: Սկզբում կինը մտածել է, թե իր վրայից սնունդի հոտ է գալիս, սակայն Չառլին շարունակել է իր գործողություններն ու սկսել է անհանգիստ հաչել:

Էմմին ենթադրել է, որ շունը ցանկանում է իրեն ինչ-որ բան ասել: Նա շոշափել է իր աջ կուրծքն ու գոյացություն է զգացել: Հետո դիմել է բժիշկներին, որոնք ախտորոշել են քաղցկեղ հիվանդություն: Բուժումը բարեհաջող է ընթացել: Բժիշկները փաստել են, որ եթե Սմիթը ժամանակին չդիմեր իրենց օգնությանը, ապա հետևանքները ծանր կլինեին:

Աղբյուրը գրում է ևս մեկ բրիտանուհու` բժիշկ Քլեր Գեսթի մասին, որի Դեզդի անունով շունը ևս սկսել է հոտոտել, հաչել և ձեռքը դնել նրա կրծքի վրա: Բժշկական հետազոտությունից հետո ևս հայտնաբերվել է քաղցկեղ հիվանդություն, որը եղել է վաղ շրջանում:

Գեստը դրանից հետո որոշել է բարեգործական նախագիծ ստեղծել: Նշվում է, որ նրա ստեղծած հաստատությունում շները հոտառության շնորհիվ հայտնաբերել են քաղցկեղի 550 դեպք:

Երկու բրիտանուհի քաղցկեղ հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերել են իրենց շների շնորհիվ