Իլոն Մասկը հայտնել է՝ ինչ մեծ խնդրի հետ կբախվի աշխարհն առաջիկա 20 տարում

20:07 • 29.08.19

Չինատանում առցանց գնումների ոլորտում ամենախոշոր ընկերություններից մեկի՝ Alibaba ընկերության հիմնադիր Ջեք Ման և տիեզերական տեխնիկա արտադրող SpaceX ամերիկյան ընկերության ղեկավար Իլոն Մասկը կարծում են, որ ամենամեծ խնդիրը, որին առաջիկա 20 տարիներում կբախվի աշխարհը, ժողովրդագրական ճգնաժամն է, գրում է qz.com-ը:

«Ես մտահոգված եմ ծնելիության խնդրով: Հակակշռելով շատերի կարծիքին այն մասին, որ մոլորակի վրա չափազանց շատ մարդ է ապրում, կարող եմ ասել, որ դա հնացած հայացք է: Կարծում եմ՝ մեծագույն խնդիրը, որին աշխարհը կբախվի առաջիկա 20 տարիներին, ժողովրդագրական ճգնաժամն է: Ուզում եմ ընդգծել՝ հենց ճգնաժամը և ոչ թե աճը»,- Շանհայում արհեստական ինտեկելտին նվիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Մասկը:

Չինացի գործարարը համաձայնել է նրա հետ՝ նշելով, որ բնակչության կրճատման տեմպերը կաճեն: Նրա կարծիքով՝ հարկավոր է ուշադրություն հատկացնել այդ խնդրին և «ավելի շատ մարդիկ ծնել»:

Մասկն իր հերթին նշել է, որ ժողովրդագրական ճգնաժամի սպառնալիքի դեմ պայքարը դժվար կլինի, սակայն հնարավոր կդառնա միգրացիայի շնորհիվ: Նրա խոսքով՝ մարդիկ պետք է լինեն նաև Մարսի վրա, քանի որ այնտեղ «առայժմ միայն մեքենաներ» են:

 

 

 

Իլոն Մասկը հայտնել է՝ ինչ մեծ խնդրի հետ կբախվի աշխարհն առաջիկա 20 տարում