Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան` համատեղ զորավարժությունների (տեսանյութ)

16:15 • 29.08.19

Թուրքիայի ռազմաօդային ուժերի թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու «ԹուրԱզ Արծիվ-2019» համատեղ զորավարժություններին։ Այս մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքին։

Զորավարժությունների պատրաստության հետ կապված այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ անձնակազմի տեղակայում, զորավարժությունների պլանավորում և այլ կազմակերպչական հարցեր։

Նշենք, որ «ԹուրԱզ Արծիվ-2019» զորավարժություններն ընթանալու են՝ համաձայն Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության ամենամյա ծրագրի։ 

Զորավարժություններին, որոնք սկսվելու են սեպտեմբերի 2-ին, մասնակցելու է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի մինչև 30 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29, Ֆ-16, ՍՈԻ-25 ինքնաթիռներ, ինչպես նաև Մի-35, Մի-17, ՈՒՀ-70 ուղղաթիռներ։ 

Զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերի 2-16-ը։