Իրանի տիեզերակայանում հրթիռ է պայթել (լուսանկար)

11:49 • 30.08.19

Իրանի տիեզերակայանում հրթիռ է պայթել, հայտնում է CNN-ը:

Հրապարակված արբանյակային լուսանկարներում երևում է Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգի տիեզերակայանը, ինչպես նաև հրթիռի ծուխն ու ստեղծած ավերածությունները:

Աղբյուրի տվյալներով՝ մոտ ժամանակներս Իրանը ծրագրում էր ուղեծիր դուրս բերել Nahid 1 արբանյակը: Առայժմ պարզ չէ, թե արդյոք այդ պայթյունը կապ ունի արբանյակի արձակման հետ:

Reuters գործակալության աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը պայմանավորված է եղել «որոշ տեխնիկական խնդիրներով, սակայն մեր երիտասարդ գիտնականներն աշխատում են խնդիրը շտկելու ուղղությամբ»: 

Պաշտոնյան, խոսելով անանունության պայմանով, այլ մանրամասներ չի հաղորդել: 

Աղբյուրը հիշեցնում է, որ հունվարին Իրանի իշխանություններն արբանյակի արձակման մեկ այլ փորձ էին ձեռնարկել, որը նույնպես ձախողվել էր:

Ինչպես հայտնի է՝ Միացյալ Նահանգները բազմիցս մեղադրել է Թեհրանին տիեզերական հրթիռ արձակելու փորձերի համար և աչալուրջ հետևում է Իրանի տիեզերակայանի գործունեությանը:

ԱՄՆ-ի համոզմամբ՝ տիեզերական ծրագիրն օգտագործում է նույն տեխնոլոգիան, որն անհրաժեշտ կլինի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի գործարկման համար:

«Այդ ծրագիրը ներառում է բալիստիկ հրթիռներում օգտագործվող, ներառյալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հետ գործնականում նույնական և փոխանակելի տեխնոլոգիաներ»,- հայտնել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: 

 

В Иране взорвалась ракета на космодроме

Իրանի տիեզերակայանում հրթիռ է պայթել (լուսանկար)