Չինաստանի դպրոցներից մեկում ուստարվա առաջին օրը 10 աշակերտ է դանակահարվել

22:48 • 02.09.19

Չինաստանի Հուբեյ շրջանում նոր ուսումնական տարվա առաջին օրը դպրոցներից մեկում տարրական դասարանների աշակերտների նկատմամբ դաշույնով հարձակում է իրականացվել, նրանցից 10-ը տուժել են, գրում է South China Morning Post-ը:

Դանակահարության համար կասկածվող մեկ անձ է ձերբակալվել, սակայն ոստիկանությունն առայժմ այլ մանրամասներ չի հրապարակում:

Էնշի քաղաքի կենտրոնական հիվանդանոցի ներկայացուցիչը հայտնել է, որ տուժած երեխաների մեծ մասն այնտեղ է տեղափոխվել, սակայն նրանց վիճակի մասին ևս մանրամասներ հայտնի չեն:

Չինաստանում դաժան հանցագործությունները հազվադեպ բնույթ են կրում, սակայն վերջին տարիներին դանակով ու կացնով հարձակումների մի շարք դեպքեր են գրանցվել, որոնցից շատերի թիրախը մանկահասակ երեխաներն են: Հանցագործներից շատերը, իրենց խոսքով, այդպես են վարվում հասարակությունից վրեժ լուծելու նպատակով: