Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները «հարցաքննության են եթարկել» Ֆյոդոր անունով ռոբոտին (լուսանկար)
Ռուս տիեզերագնացներ Ալեքսեյ Օվչինինը և Ալեքսանդր Սկվորցովը Միջազգային տիեզերակայանում փորձարկման շրջանակում Ֆյոդոր անունով ռոբոտին «հարցաքննության են եթարկել», գրում է РИА «Новости» գործակալությունը:
Ինչպես հայտնի է դարձել, տիեզերագնացները ռոբոտին ավելի քան 30 հարց են տվել:
Տիեզերագնացների հետ ունեցած զրույցի ընթացքում ռոբոտը պատմել է իր տրամադրության մասին, ցուցադրել է իր գիտելիքները տիեզերքի և Երկիր մոլորակի մասին, ինչպես նաև ասել է իր ղեկավարի և ստեղծողների անունները:
«Հարց-պատասխան» փուլի արդյունքների առնչությամբ Սկվորցովն ասել է, որ Ֆյոդորը լավ լսողություն ունի և ադեկվատ պատասխաններ է տալիս:











