Կալիֆոռնիայի ափերին հրդեհված նավի զոհերի թիվը հասել է 25-ի
Հայտնաբերվել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կրուզ կղզու ափերի մոտ Conception զբոսաշրջային նավի հրդեհման և խորտակման հետևանքով 25 զոհերի մարմինները, հաղորդում է The Guardian-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր 8 զոհի մասին:
1981թ.-ի արտադրության Conception զբոսաշրջային նավը դուրս էր եկել շրջագայության: ԱՄՆ առափնյա պահպանության ծառայության խոսնակ Մոնիկա Ռոչեստերի խոսքով՝ նավի վրա եղել է 39 մարդ: Անձնակազմի 5 անդամի չնչին վնասվածքներով հաջողվել էր փրկել:
Սեպտեմբերի 2-ին Conception նավի վրա հրդեհ էր բռնկվել: Ողբերգության վայրում աշխատանքները շարունակվում են:










