Pink Floyd խմբի հիմնադիրը կոչ է արել ազատ արձակել Ջուլիան Ասանժին
Բրիտանական Pink Floyd ռոք խմբի հիմնադիրներից Ռոջեր Ուոթերսը բարեգործական համերգ է կազմակերպել՝ հաջակցություն WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի, հաղորդում է ТАСС-ը:
Ըստ աղբյուրի՝ բացօթյա համերգը կայացել է երկրի ներքին գործերի նախարարության շենքի առջև, որի ընթացքում երաժիշտը կոչ է արել ազատ արձակել ավստրալացուն՝ կատարելով «Wish You Were Here» երգը:
«Նա արգելափակված է օրվա 23 ժամը, Ջուլիան Ասանժ, մենք ձեզ հետ ենք: Ազատություն, Ջուլիան Ասանժին» - ասել է Ուոթերսը՝ ստանալով Ասանժի՝ ԱՄՆ-ին արտահանձնելու դեմ արտահայտվող քաղաքացիների աջակցությունը:
Համերգ-ակցիային միացել է նաև խորհրդարանական, Լոյբորիստական կուսակցության անդամ Քրիս Ուիլյամսոնը:










