Կոտայքի մարզում 06-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կա վիրավոր. Shamshyan.com

00:28 • 03.09.19

Սեպտեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Սեդրակ Բ.-ն, իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 XՍ 142 համարանիշի ավտոմեքենայով, Արագյուղ–Բուժական ավտոճանապարհի 2-րդ կ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 23-ամյա Սիմավոն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: