Ահաբեկչություն Քաբուլում․ զոհվել է 16, վիրավորվել՝ մոտ 120 մարդ (լուսանկար)
Քաբուլի Green Village համալիրի մերձակայքում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 16 մարդ է զոհվել։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ավելի քան 119 մարդ, հայտնում է TOLO News հեռուստաալիքը՝ Աֆղանստանի ներքին գործերի նախարարությանը հղումով:
Զոհերի և տուժածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են, վիրավորների շարքում ուժայինների թիվը դեռևս հայտնի չէ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունը տեղի է ունեցել ամերիկացի դիվանագետի՝ Քաբուլ այցելության հետևանքով։ Վերջինս Քաբուլ էր այցելել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ քննարկումներ ծավալելու թալիբների հետ ձեռքբերված խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ։
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ծայրահեղական խմբավորումը:












