Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի թիկնապահը կասկածվում է բռնաբարության մեջ
Թագավորական ընտանիքի գլխավոր թիկնապահը ձերբակալվել է բռնաբարության և ոտնձգությունների կասկածանքով, РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ հայտնում է Daily Star-ը:
Աղբյուրը նշում է, որ նա ձերբակալվել է ոտնձգությունների մասին հայտնած կնոջ տանը: Տղամարդը հերքել է մեղադրանքները, սակայն նրա պաշտոնական լիազորությունները ներկայում սահմանափակվել են: Ձերբակալությունից հետո նա ազատ է արձակվել գրավի դիմաց և սպասում է հետաքննության հետագա ընթացքին:
Նշվում է, որ արքայական անձնական պահակախմբի սպան երկար տարիներ է ծառայել պալատում և հարգված անձնավորություն է: Նա եղել է Էլիզաբեթ Երկրորդի ամուսնու՝ արքայազն Ֆիլիպ Մաունթբաթենի թիկնապահը:
Ոստիկանությունից հայտնել են, որ թիկնապահին առաջադրված մեղադրանքները կապված չեն պալատում սպայի աշխատանքի հետ:










