Facebook-ը դիտարկում է գրառումների տակ «լայքերի» քանակը թաքցնելու հնարավորությունը

06:41 • 03.09.19

Facebook-ը դիտարկվում է նոր ֆունկցիայի ներմուծման հնարավորությունը, որը կթաքցնի հավանումների քանակը լրատվական նյութերի և գրառումների տակ: Այդ մասին հայտարարվել է TechCrunch պորտալում, հաղորդում է Известия-ն:

Ըստ աղբյուրի՝ նոր գործառույթի փորձարկումը կատարվում է Android-ի համար նախատեսված Facebook հավելվածում, որտեղ օգտատերերը չեն կարող տեսնել, թե ընդհանուր քանի հոգի է հավանել հրապարակումը, իսկ հավանողների ցանկը նախկինի պես բաց է լինելու:

Նշվում է, որ այս եղանակով Facebook-ը ցանկանում է պաշտպանել սոցիալական ցանցերի օգտատերերին նախանձի դրսևորումներից և նվազեցնել ինքնագրաքննության ճնշումը:

 

 

Facebook-ը դիտարկում է գրառումների տակ «լայքերի» քանակը թաքցնելու հնարավորությունը