Մեկնարկել է 7-րդ գումարման ԱԺ 3-րդ նստաշրջանի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը. ուղիղ

10:17 • 03.09.19

Մեկնարկել է 7-րդ գումարման ԱԺ երրորդ նստաշրջանի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը: Օրակարգում ներառվել են ՀՀ ՔՕ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցերը: Հիմնական զեկուցողը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն է, հարակից զեկուցողը՝ պատգամավոր Սերգեյ Ատոմյանը:

Օրակարգում ներառվել է նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցերը: Հիմնական զեկուցողն է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, հարակից զեկուցողը՝ պատգամավոր Աննա Կարապետյանը:

Հանձնաժողովի այս նստաշրջանի անդրանիկ նիստում ներառված են նաև մի շարք այլ հարցեր: