Լուսնի խառնարաններից մեկում անհայտ նյութ է հայտնաբերվել
Չինական Yutu-2 լուսնագնացը Լուսնի խառնարաններից մեկում անհայտ նյութ է հայտնաբերել, հաղորդում է Science Alert-ը:
Չինաստանի տիեզերական գործակալությունը հայտնաբերված նյութը նկարագրել է որպես «տարօրինակ փայլով գել»: Դեռևս հայտնի չէ՝ ինչ միացության մասին է խոսքը, այն լուսանկարներով չի հրապաարկվել, սակայն հրապարակվել է «անսովոր» խառնարանի ուղղությամբ շարժվող լուսանգնացի լուսանկարը:
Մասնագետները կարծում են, որ նյութի ծագման ամենահավանական վարկածը երկնաքարի հարվածի հետևանքով ապարների հալոցքն է:
Yutu-2-ն անհայտ նյութը հայտնաբերել է իր աշխատանքը սկսելուց 3 օր անց, ընդ որում՝ նախօրեին սարքը ցանկանում էին անջատել՝ այն գերտաքացումից պաշտպանելու համար:










