Բրիտանացի գիտնականների կարծիքով` բանանի աճը կարող է դադարել

04:16 • 04.09.19

Բրիտանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել են, որ բանանը 2050 թվականին կարող է լիարժեք անհետանալ: Այս մասին գրել է Nature Climate Change պարբերականը:

Փորձագետներն ուսումնասիրել են կլիմայի ազդեցությունը բանանի աճի վրա 27 երկրներում, որոնք առավել հաճախ են պտուղ մատակարարում: Արդյունքների համաձայն, բանանն իսկապես կարող է անհետանալ` մոլորակի կլիմայի փոփոխության և ջերմաստիճանի բարձրացման պատճառով:

Մասնագետների կարծիքով` ջերմաստիճանի բարձրացման հետևանքով բանանի աճը կարող է կրճատվել, իսկ 2050 թվականին` այլևս չլինել: Նրանք նշել են նաև, որ անհանգստացած են «պանամյան հիվանդության»` բանանի վրա ազդեցությամբ:

Բրիտանացի գիտնականների կարծիքով` բանանի աճը կարող է դադարել