Չինաստանում առաջին անգամ կլոնավորել են կատվի` կոմերցիոն նպատակով
Չինաստանում առաջին անգամ կլոնավորել են կատվի` կոմերցիոն նպատակով: Մահացած կենդանուն երկրորդ կյանք տալն արժեցել է 250 000 յուան (2,34 մլն ռուբլի): Այս մասին «РИА Новости»-ին պատմել է SinoGene կենսատեխնոլոգիական ընկերության փոխնախագահ Վան Ինյինը, որն էլ կատարել է կլոնավորումը:
«Սա աշխարհում առաջին կլոնավորված կատուն չէ, բայց առաջինն է Չինաստանում, որտեղ դա ոչ մի կերպ մինչ այժմ չէր հաջողվում անել: Սա նաև կատուների` կոմերցիոն նպատակով կատարված առաջին կլոնավորումն է»,- ասել է Ինյինը:
Նա պատմել է, որ կատվի տիրոջը շատ էր տխրեցրել սիրելի կենդանու մահը և նա որոշել էր օգտվել ընկերության ծառայություններից: Ինյինը հայտնել է, որ ԴՆԹ-ի տեսանկյունից ամեն ինչ այնպես է, ինչպես «բնօրինակում», սակայն կատվի բնավորությունը կարող է տարբերվել: Նա նաև հավելել է, որ կլոնավորված կատվի կյանքի տևողությունը նույնն է, ինչ սովորական կատվինը:
Աղբյուրը հայտնում է, որ կլոնավորման ժամկետն է 3-4 ամիս: Այժմ կատուն գտնվում է լաբորատորիայում, քանի որ դեռ փոքր է և դեռ հետազոտման կարիք ունի: Նա երկու ամսական է:










