Samsung-ը Fold շարքի նոր սմարթֆոն կթողարկի (լուսանկար, տեսանյութ)

11:43 • 04.09.19

Հարավկորեական Samsung ընկերությունը մտադիր է Fold շարքի նոր սմարթֆոն թողարկել՝ ծալովի էկրանով։ Հեռախոսի շնորհանդեսը կկայանա 2020թ․ սկզբին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ սմարթֆոնը կունենա մեկ էկրան 6,7 դյույմ անկյունագծով՝ դասական «ծալվող» ձևաչափով։ Այն պետք է ծալվի՝ վերածվելով քառակուսու։ Ենթադրվում է, որ նոր հեռախոսն առաջին Galaxy Fold-ից առավել հասանելի կլինի և միաժամանակ ավելի բարակ։

Samsung-ի Galaxy Fold հեռախոսի առաջին տարբերակը ներկայացվել է 2019թ․ գարնանը, սակայն վաճառքի մեկնարկը դեռևս չի տրվել։ Սմարթֆոնի վաճառքն անընդհատ հետաձգվել է փորձարկվող մոդելներում առկա խնդիրների պատճառով։ Այնուհետև ընկերությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն հեռախոսի վաճառքը կսկսվի 2019թ․-ի սեպտեմբերին։

Galaxy Fold-ն ունի երկու էկրան․ հիմնական էկրանը 4,6 դյույմ անկյունագծով է, իսկ լրացուցիչը՝ 7,3 դյույմ։ Պլանշետի ռեժիմում կարելի է միաժամանակ երեք հավելված գործարկել։ Հեռախոսի արժեքը 1980 ԱՄՆ դոլար է։

 

Samsung-ը Fold շարքի նոր սմարթֆոն կթողարկի (լուսանկար, տեսանյութ)