Apple-ը մտադիր է ապագա iPhone-ներում վերադարձնել Touch ID գործառույթը. Bloomberg

21:05 • 05.09.19

Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է iPhone-ի ապագա մոդելների էկրանին ավելացնել տիրոջ մատնահետքի ճանաչման գործառույթը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության ծրագրային ծանոթ աղբյուրը:

«Apple-ն օգտատիրոջ մատնահետքերի ճանաչման տեխնոլոգիա է մշակում՝ նախատեսված iPhone-ների էկրանի համար, որոնք թողարկվելու են 2020 թվականին»,- հայտնում է գործակալության աղբյուրը: Միևնույն ժամանակ նշվում է, որ ժամկետը կարող է հետաձգվել մինչև 2021 թվականը:

2017 թվականից սկսած՝ iPhone-ի նոր մոդելները թողարկվում են առանց Home ստեղնի, որը համալրված էր մատնահետքի ճանաչման Touch ID համակարգով: Փոխարենը սմարթֆոնները համալրվել են դեմքի ճանաչման Face ID գործառույթով, որն օգտատերերը քննադատում էին անհարմարության պատճառով: Այժմ ամերիկյան ընկերությունը մտադիր է վերադարձնել գաջեթի ապաարգելափակման նախկին տարբերակը:

 

Apple-ը մտադիր է ապագա iPhone-ներում վերադարձնել Touch ID գործառույթը. Bloomberg