Մեծ Բրիտանիայի վարչապետի եղբայրը հեռանում է նախարարի պաշտոնից

18:25 • 05.09.19

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եղբայրը՝ Ջոզեֆ Ջոնսոնը, հայտարարել է, որ հեռանում է համալսարանների և գիտության հարցերով կրտսեր նախարարի պաշտոնից և այլևս բրիտանական խորհրդարանի անդամ չի հանդիսանա: Այս մասին գործիչը հայտնել է իր թվիթերյան էջում:

Ինչպես Ջոնսոնը նշել է, պաշտոնից հեռանում է, քանի որ «վերջերս երկու կես է լինում ընտանիքի և ազգային շահերի միջև»: Նա մատնանշել է, որ իր համար պատիվ էր 9 տարի աշխատել որպես նախարար երեք վարչապետների օրոք:

«Դա անլուծելի լարվածություն էր, սակայն եկել է ժամանակը, որ մյուսները ստանձնեն աշխատանքը խորհրդարանում և նախարարությունում»,- եզրափակել է Ջոնսոնը: