350 կմ/ժամ արագություն և 808 ձիաուժ հզորություն. Lamborghini-ն ներկայացրել է իր առաջին հիբրիդային մոդելը (լուսանկարներ)

20:23 • 05.09.19

Իտալական մեքենաշինական հսկան ներկայացրել է իր առաջին պաշտոնական հիբրիդային մոդելը, որի արժեքը գնահատվում է 3 մլն ֆունտ ստերլինգի սահմաններում:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, սահմանափակ քանակությամբ թողարկվող Sian մոդելը համալրվել է 774 ձիաուժ հզորություն զարգացնող 6.5 լիտր ծավալային V12 շարժիչով, որը փոխառել է Aventador-ից, և էլեկտրաշարժիչով, որի հզորությունը կազմում է 34 ձիաուժ:

Ընդհանուր 808 ձիաուժ հզորությունն այս մեքենան դարձնում է ճանապարհային երթևեկության համար նախատեսված ամենահզոր մոդելը, որը երբևէ արտադրել է Lamborghini-ն: Նորագույն մեքենան, ըստ արտադրողների, կկարողանա զարգացնել 350 կմ/ժամ արագություն:

Թեև արտաքնապես այն ներկայանում է նոր դիզայներական լուծումներով, իրականում հանդիսանում է Aventador մոդելի նորացված տարբերակը:




350 կմ/ժամ արագություն և 808 ձիաուժ հզորություն. Lamborghini-ն ներկայացրել է իր առաջին հիբրիդային մոդելը (լուսանկարներ)