Շոն Քոներին հայտնել է, թե ինչպես է Բահամյան կղզիների իր տանը նախապատրաստվել «Դորիան» փոթորկին և անվնաս մնացել
Հոլիվուդյան դերասան Շոն Քոներին հայտնել է, որ «բախտավոր է», քանի որ անվնաս է մնացել Բահամյան կղզիներում մոլեգնող «Դորիան» փոթորիկից հետո:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Ջեյմս Բոնդի դերակատարը կնոջ՝ Միշելինի հետ գտնվել են իրենց մշտական բնակավայրում՝ Նյու Պրովիդենս կղզու իրենց տանը, երբ փոթորիկը հարվածել է:
Թեև փոթորիկը մեծապես շրջանցել է կղզին, որտեղ բնակվում է Քոներին, հորդառատ անձրևներ և ուժեղ քամիներ են գրանցվել, ինչի հետևանքով մի շարք ծառեր են ընկել մոտակայքում:
Հիշեցնենք, որ հինգերորդ աստիճան գնահատվող հզոր փոթորիկը ԱՄՆ-ի արևելյան ափերին է հարվածել օրեր առաջ. տարերային աղետի հետևանքով 30 մարդ է մահացել:
Նշվում է, որ 007 գործակալի դերասանն իր 89-ամյակը կղզում նշել է կիրակի: Փոթորիկին նախապատրաստվել իրեն օգնել են հատուկ անձնակազմի անդամները:










