ՌԴ ԿԸՀ նախագահի տան վրա ավազակային հարձակում է իրականացվել

14:15 • 06.09.19

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի տան վրա ավազակային հարձակում է իրականացվել: Անհայտ անձը կնոջը մի քանի անգամ էլեկտրաշոկերով հարված է հասցրել: Այս մասին հայտնել են ՌԴ Ներքին գործերի նախարարությունից:

Ըստ ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցչի տվյալների` չարագործը տան բակ մուտք է գործել պատուհանից: Այստեղ նա բախվել է Էլլա Պամֆիլովայի հետ և մի քանի անգամ էլեկտրաշոկերով հարվածներ է հասցրել, ինչից հետո թաքնվել է: Տեղի ունեցածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

Հանցագործին գտնելու համար որոնողական աշխատանքներ են տարվում:

Գերատեսչության կայքում նշվում է, որ հետաքննությունը գտնվում է ՌԴ Ներքին գործերի նախարարության ղեկավարության վերահսկողության ներքո:

Հարկ է հիշեցնել, որ սեպտեմբերի 8-ին Ռուսատանի 85 շրջաններում տեղի են ունենալու ընտրություններ: