Հունգարիայի խորհրդարանի խոսնակը երեխաներ չունեցող անձանց «նորմալ» չի համարում

13:52 • 06.09.19

Հունգարիայի խորհրդարանի խոսնակ Լասլո Կևերը Բուդապեշտում Ժողովրդագրական խնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ «նորմալ» չի համարում այն մարդկանց, որոնք երեխաներ չունեն, գրում է Financial Times-ը:

Կևերի խոսքով՝ երեխաներ չունեցող մարդիկ կանգնած են «մահվան կողքին», իսկ երեխաների ծնունդը հանրային նշանակության հարց է, այլ ոչ անձնական:

Կոնֆերանսին ներկա է գտնվել նաև երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հայտարարել է, որ երկրում ցածր ծնելիության խնդրի լուծումը պետք է լինի ոչ թե ներգաղթյալների թվի ավելացումը, այլ ընտանիքների համար նպաստավոր տնտեսական խթանների ներդրումը:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների` Հունգարիան ներառված է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի այն երկրների ցանկում,  որոնց բնակչությունն արագ տեմպերով նվազում է: