Ինդոնեզիան իր նոր մայրաքաղաքը կկառուցի ջունգլիներում
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է Կալիմանտան (Բորնեո) կղզու ջունգլիներում նոր մայրաքաղաքի կառուցման մասին, հայտնում է Lonely Planet-ը:
Ներկայիս մայրաքաղաք Ջակարտայի բնապահպանական և տնտեսական խնդիրների պատճառով Ինդոնեզիայի իշխանությունները որոշում են ընդունել տեղափոխել երկրի մայրաքաղաքը: Քաղաքի մի մասը տարեկան 10 սանտիմետրով իջնում է, ինչը ջրհեղեղի առաջացման վտանգ է ստեղծում:
Նոր մայրաքաղաքի տարածքում փոքր է երկրաշարժերի, ցունամիների, սողանքների, հրաբխային ժայթքումների և նմանատիպ այլ տարերային աղետների վտանգը: Տարածքում, սակայն, մեծ է անտառային հրդեհների վտանգը:
Բնապահպանական որոշ կազմակերպությունների ներկայացուցիչներ կարծում են, որ նոր մայրաքաղաքի կառուցումը կարող է բնությանը վնաս պատճառել: Շրջակա միջավայրի պաշտպանության վարչությունը աշխատանքներ է տանում նախագծին բնապահպանական գնահատական տալու ուղղությամբ` հույս հայտնելով նոյեմբեր ամսին ներկայացնել արդյունքները:
Նախագծի հաստատվելու դեպքում քաղաքի շինարարական աշխատանքները կսկսվեն 2021 թվականին:
Նոր մայրաքաղաքի կառուցման արժեքը գնահատվում է 32,7 միլիարդ դոլար: Անունը դեռևս ընտրված չէ:











