Ռայան Ռեյնոլդսն ու Բլեյք Լայվլին 2 մլն դոլար հանգանակություն են կատարել փախստական երեխաներին օգնելու համար

13:08 • 06.09.19

Հոլիվուդյան հայտնի դերասաններ Ռայան Ռեյնոլդսն ու Բլեյք Լայվլին 2 մլն հանգանակություն են կատարել փախստական երեխաներին օգնելու համար, գրում է Fox News-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ չորեքշաբթի Հոլիվուդի ամենահայտնի զույգերից մեկը 2 մլն դոլար է նվիրաբերել երկու տարբեր՝ NAACP Legal Defense/ Educational Fund և Young Center for Immigrant Children’s Rights կազմակերպություններին, որոնց գործունեության հիմքում ընկած է փախստական երեխաների իրավունքների պաշտպանությունը:

Զույգի կողմից հրապարակված հայտարարության մեջ Ռեյնոլդսը և Լայվլին իրենց խորին երախտագիտությունն են հայտնել կազմակերպություններին՝ իրենց անգնահատելի աշխատանքի համար և ուրախությամբ հայտնել են այս գործում իրենց փոքր ներդրման մասին:

«Մենք պարզապես հիացած ենք NAACP Legal Defense/ Educational Fund և Young Center կազմակերպությունների ոչ միայն արդարության և ժողովրդավարության հաստատմանն ուղղված ջանքերով, այլև մարդասիրությամբ»,- ասված է զույգի հաղորդագրության մեջ:

«Վերջին մի քանի տարիներին մենք հասկացել ենք, որ պետք է անել հնարավոր և անհնար ամեն բան՝ այս աշխարհում միմյանց հանդեպ կարեկցանք ու գթասրտություն սերմանելու համար»,- ասված է զույգի համատեղ հաղորդագրության մեջ:

Զույգը նաև նշել է, որ հանգանակությունը կուղղվի LDF կազմակերպությանը՝ «մեր ժողովրդավարության ամրապնդման և ռասայական արդարության առաջխաղացման ուղղությամբ շարունակական ջանքերի նպատակով», իսկ Young Center-ին՝ «իրենց ընտանիքներից զրկված փախստական երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով»:

 

Related image

Image result for Blake Lively and Ryan Reynolds

Image result for Blake Lively and Ryan Reynolds

Ռայան Ռեյնոլդսն ու Բլեյք Լայվլին 2 մլն դոլար հանգանակություն են կատարել փախստական երեխաներին օգնելու համար