Սամվել Կարապետյանի և Կամո Ավագումյանի կողմից հիմնադրված «Հայ ձեռներեցների ասոցիացիա» ՀԿ-ն կմիավորի հայկական սփյուռքը. Գագիկ Մակարյան (տեսանյութ)

19:00 • 06.09.19

Առաջին դրական կողմն այն է, որ մենք հայկական սփյուռքը միշտ ուզում ենք միավորել, որ և՛ օգտակար լինի ՀՀ-ին, և՛ հակառակը: Tert.am-ի հետ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանի և «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանի կողմից «Հայ ձեռներեցների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն հիմնելուն:

«Սփյուռքից ակնկալվող ամենակարևոր ուղղություններից մեկը ձեռնարկատիրական մշակույթի ներդրումն է ՀՀ, որովհետև գործատուները քանի որ տարիներ շարունակ գտնվել են կոռուպցիայի և ստվերի պայմաներում և հարկադրված են եղել այդ միջավայրում աշխատել, և այդ միջավայրի պատճառով ձեռնարկատիրակայն մշակույթը առաձնապես չի խթանվել»,-ասաց նա:

Ըստ Մակարյանի՝ ավելի շատ եղել են որևէ մեկի աջակցությամբ գլուխ պահելու, զարգանալու, բայց հովանավորչական պայմաններում: «Հիմա առաջին դերակատարությունը՝ մեր Սփյուռքի հանձնակատարին զուգահեռ կաշխատեն հայկական համայնքների հետ, բայց կարող է և այդ աշխատանքը լինի մշակութային, կրթական, այլ ուղղություններով,  բայց ոչ անմիջական բիզնեսի և ձեռնարկատիրական, և այդ պակասը կարող է այս ասոցիացիան շատ վարպետորեն լրացնել, և այդ ասոցիացիան կարող է համահայական ձեռներցներին միավորելով ի օգուտ և Հայաստանի և այլ երկրների ուղղորդել այդ ռեսուսները»,-ասաց նա:

Հայաստանի գործատուների միության նախագահը նկատեց, թե պարտադիր չէ, որ ամբողջ աշխահի հայ ձեռներցները աշխատեն ի օգուտ միայն ՀՀ-ի: «Նրանք կարող են իրենց երկրների մեջ ունենալ դերակատարություն՝ իրենց միավորելով, հարևան երկրների հետ առևտուր զարգացնել, նաև ԱՊՀ երկրների հետ»,-ասաց նա և հավելեց, որ կարծում է՝ պատահական չէ, որ նշված է ՌԴ և ԱՊՀ երկրների հետ համագործակցությունը:

«Այսինքն՝ այստեղ կան տնտեսական և քաղաքական շահեր, իհարկե թվում է, որ քաղաքական շահ պետք է, որ չլինի, բայց կարծում եմ՝ հանաձայնեցված է կամ դրական արժանիքի է արժանեցել ՌԴ-ի իշխանության կողմից, որը շահագրգռված է տնտեսական ինտեգրումը ուժեղացնել, որը նաև կարող են լինել բոլոր հայ ձեռներցները աշխարհի տարբեր երկներում»,-ասաց նա:

Մակարյանը նաև նշեց, որ կարևոր է՝ ինչպես է աշխատելու ՀԿ-ն հենց այս գործարարների նախագահությամբ: «Որովհետև տարբեր համբավները ստարտային վիճակում կարևոր են: Ողջունելի է, որ հիմնադիրները բարձր համբավի մարդիկ են և կարողանան նույն ոգով պաշտպանել իրենց վարկանիշը, և այդ ասոցացիան իսկապես արդյունավետ աշխատի և փորձի ինտեգրման դերակատրություն ունենալ»,-ասաց նա: