«Ռուսաստանը պետք է Բելառուսի համար մեծ եղբայր լինի, այլ ոչ թե ենթարկեցնի նրան». Լուկաշենկո

17:45 • 06.09.19

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է Բելառուսի համար մեծ եղբայր լինի, այլ ոչ թե ենթարկեցնի նրան, գրում է «Սպուտնիկ-Բելառուս»-ը:

Նախագահը նշել է, որ երկու երկրների քաղաքացիները մեկ ազգի ներկայացուցիչներ են:

«Այնպես որ բելառուսները երբեք չեն դավաճանի եղբայրական ռուս ժողովրդին»,- ասել է նա: 

Բելառուսի նախագահը հավաստիացրել է, որ Բելառուսը միշտ Ռուսաստանի հետ է լինելու նաև իր կառավարումից հետո:

«Ռուս ժողովուրդը մեր մերձավորն է, մեր եղբայրը: Մենք միշտ միասնական կլինենք, քանի որ ռուս ժողովուրդը մեզ միշտ սատար է կանգնել: Ռուսաստանի հետ ունեցած մեր ներկայիս խնդիրները ռուս ժողովրդի հետ չեն, քանի որ նրանք մեզ հիանալի են վերաբերվում»,- մասնավորապես ասել է Լուկաշենկոն:

Ավելի վաղ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչի հետ ունեցած հանդիպման ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է, որ ոչ մի գումարի դիմաց չի դադարեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունները:

2018 թվականի վերջին Մինսկն ու Մոսկվան պայմանավորվածություն են ձեռք բերել խնդրահարույց հարցերի և ինտեգրման զարգացման նպատակով աշխատանքային խումբ ձևավորել: