Գիտնականները սև խոռոչի ստվերի լուսանկարի համար 3 միլիոն դոլար են ստացել

15:07 • 06.09.19

Event Horizon Telescope նախագծի անդամ գիտնականները, որոնք պատմության մեջ առաջին անգամ աշխարհին են ներկայացրել սև խոռոչի ստվերի լուսանկարը, արժանացել են հիմնարար ֆիզիկայի ոլորտում հեղինակավոր Breakthrough Prize մրցանակին, հայտնում է մրցանակի կազմկոմիտեի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ ամբողջ թիմի անունից մրցանակը կստանա նախագծի ղեկավար, Աստղաֆիզիկայի Հարվարդ-Սմիթսոնյան կենտրոնից Շեպ Դոուլմանը:

Երեք միլիոն դոլար կազմող մրցանակը հավասարապես կբաշխվի նախագծի 347 անդամների միջև:

Event Horizon Telescope-ը միավորում է աշխարհի տարբեր կետերում գտնվող մի քանի ռադիոհեռադիտակների: 2017 թվականին ցանցը կազմված է եղել 8 սարքից և պլանավորվում է ցանցի հետագա ընդլայնումը:

Հիշեցնենք, որ ապրիլին EHT (Event Horizon Telescope) նախագիծը հրապարակել է սև խոռոչի` մարդկության պատմության մեջ արված առաջին լուսանկարը:

Գիտնականները սև խոռոչի ստվերի լուսանկարի համար 3 միլիոն դոլար են ստացել