Վայոց Ձորում ռուսական համարանիշներով Niva-ն գլխիվայր շրջվել է. վարորդը տեղում մահացել է. Shamshyan.com
Սեպտեմբերի 6-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:30-ի սահմաններում Սիսիան քաղաքի բնակիչ, 43-ամյա Վարդան Թ.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի A 948 CC 126 RUS համարանիշի ավտոմեքենայով Շատին-Եղեգիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, գլխիվայր շրջվել է: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսնաքազրկել են ավտոմեքենան և դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










