Ամերիկյան բանակի պատմության մեջ առաջին անգամ երկու քույր գեներալներ են դարձել

22:45 • 06.09.19

Ամերիկուհիներ Մարիա Բարեթը և Փոլա Լոդին դարձել են առաջին քույրերը, որոնք ամերիկյան բանակի 244-ամյա պատմության մեջ առաջին անգամ հասել են գեներալի կոչման:

Այս մասին հաղորդում է USA Today-ը՝ մասնավորեցնելով, որ Բարեթին գեներալ-մայորի կոչում են շնորհել, իսկ Լոդիին՝ բրիգադային գեներալի:

Ինչպես նշվում է, նախկինում ամերիկյան զինված ուժերում այս կոչմանն արդեն հասել են հայրեր և որդիներ, ինչպես նաև ամուսիններ:

Պարբերականի հաղորդմամբ՝ կանայք չէին կարողանում պաշտոնապես գրանցվել ամերիկյան բանակի շարքում մինչև 1901 թվականը, երբ ստեղծվել է բուժքույրերի կորպուսը: Այժմ ԱՄՆ-ում 417 գեներալներից 69-ը կանայք են: