Լեհաստանում երեխան ծնվել է մոր մահից 56 օր անց

01:17 • 06.09.19

Լեհական Կրակով քաղաքում երեխան ծնվել է մոր փաստացի մահից 56 օր անց: Այս մասին հայտնում է Gazeta Krakowska-ն:

Կնոջը հոսպիտալացրել էին հղիության 21-րդ շաբաթում: Բժիշկները կասկածել են, որ նրա մոտ առկա է ուղեղային անոթների անևրիզմի պատռվածք կամ ներգանգային արյունազեղմամբ հեմանգիոմա: Շուտով բժիշկներն արձանագրել են գլխուղեղի մահ:

«Կնոջ օրգանիզմը բժիշկների միջամտությամբ շարունակում էր գործել: Մենք երեխային հնարավորություն տվեցինք զարգանալ արգանդում, չնայած այն հանգամանքին, որը նրա մայրը ֆիզիկապես մահացել էր»,- պատմել է պրոֆեսոր Հյուբերտ Հուրասը:

Բժիշկ Ռիզարդ Լաուտերբախը, իր հերթին, ընդգծել է, որ հիվանդանոց էին գալիս երեխայի հայրը, տատիկն ու պապիկը, որոնք հեքիաթներ էին կարդում և օրորոցային էին երգում փոքրիկի համար: Դա պտղին օգնում էր ստանալ համապատասխան ձայնային խթան:

Աղջիկը ծնվել է 1250 գրամ քաշով: Հինգ ամիս անց նա հիվանդանոցից դուրս է գրվել և լիարժեք առողջ է:

Լեհաստանում երեխան ծնվել է մոր մահից 56 օր անց