Նյու Ջերսիում հազվագյուտ երկգլխանի օձ է հայտնաբերվել (լուսանկարներ, տեսանյութ)
Սողունների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները ամերիկյան Նյու Ջերսի նահանգում երկգլխանի բոժոժավոր օձ են հայտնաբերել:
Ինչպես հաղորդում է ABC News-ը, հազվագյուտ 20-25 սմ երկարությամբ օձին, որն ունի մեկ մարմին, երկու գլուխ, երկու լեզու, 4 աչք, անտառում հայտնաբերել են Դեյվ Շնայդերն ու նրա գործընկերը:
Շնայդերի խոսքով՝ սողունը դժվարությունների կհանդիպի վայրի բնության գրկում գոյության պայքար մղելիս: Այն դանդաղ է տեղաշարժվում, ինչի պատճառով էլ կարող է հեշտ որս դառնալ գիշատիչների համար: Այդ պատճառով գիտնականներն օձին տարել են իրենց աշխատավայր և ապահովել սննդով:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվում էր, որ Բալիի բնակիչները նույնպես երկգլխանի օձ են հայտնաբերել:












