Սկյուռները որպես վտանգի ցուցիչ օգտագործում են թռչունների ծլվլոցը․ հետազոտություն

13:31 • 06.09.19

Ինչո՞ւ են սկյուռիկներն «ականջ դնում» թռչունների ծլվլոցին․ ԱՄՆ Օհայո նահանգի Օբերլինյան քոլեջի հետազոտական խմբի ուսումնասիրության համաձայն՝ մոխրագույն սկյուռները և նմանատիպ փոքր կաթնասունները թռչունների ծլվլոցն ընդունում են որպես վտանգի ցուցիչ։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Plos One ամսագրին։ 

Գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ սկյուռներն «ականջ են դնում» թռչունների դայլայլին և ելնելով կոնտակտային հնչյունների մի քանի առանձնահատկություններից՝ հասկանում՝ երբ է նրանց վտանգ սպառնում և երբ՝ ոչ։

Թռչունների կողմից այդ ձայների դադարումը մոտակա վտանգի մասին է հաղորդում։ Այսպես․ սկյուռները զգոնության առավել ցածր մակարդակ են դրսևորել, երբ նրանց մոտ միացվել է սակռի (բազեների ընտանիքի թռչուն, որ սովորաբար սկյուռներ է որսում) ձայնը թռչունների ծլվլոցի հետ միաժամանակ։ Այս պարագայում սկյուռներն ավելի ուշ են արձագանքել վտանգին։

Ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ կենդանիներն իրենց զգոնության աստիճանը կարգավորում են մյուս տեսակի կենդանիների զգոնությանը համապատասխան։   

Սկյուռները որպես վտանգի ցուցիչ օգտագործում են թռչունների ծլվլոցը․ հետազոտություն