Պուտինն ասել է, թե որն է իր տեսած ամենագեղեցիկ վայրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպել է տեղի ակտիվիստների, հասարակական գործիչների և ձեռնարկատերերի հետ: Հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն ասել է, թե որն է իր` երբևէ տեսած ամենագեղեցիկ վայրը: Ըստ Պուտինի` դա Կամչատկան է, գրում է life.ru-ն:
«Կամչատկան մեր ադամանդն է: Այն ամբողջապես բնական արգելավայր է: Ավելի գեղեցիկ վայր երբևէ չեմ տեսել»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են հասարակական, մասնագիտական և երիտասարդական ավելի քան 70 միավորումների ներկայացուցիչներ, ձեռնարկատերեր, բժիշկներ և ուսուցիչներ: Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ փոխվարչապետը, Հեռավոր-արևելյան դաշնային շրջանի ղեկավարի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնևը, ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինը, տրանսպորտի նախարար Եվգենիյ Դիտրիխը, աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարար Մաքսիմ Տոպիլինը: Քննարկման գլխավոր թեման Հեռավոր Արևելքի զարգացման հետ կապված արդիական հարցերն են եղել:










