Արագածոտնի մարզում ЗИЛ-ը բախվել է երկու Opel-ի և կողաշրջված հայտնվել ձորում. կա 4 վիրավոր. Shamshyan.com

00:21 • 07.09.19

Սեպտեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում ЗИЛ մակնիշի 20 OL 926 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Opel Zafira մակնիշի 36 AՏ 469 համարանիշի ավտոմեքենային, այն վերածել մետաղե ջարդոնի, ապա առաջ է ընթացել, բախվել մեկ այլ Opel մակնիշի 35 RC 226 համարանիշի ավտոմեքենայի և առաջ ընթանալով՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած փրկարարները:

Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, երկուսին էլ՝ Աշտարակի հրշեջ- փրկարարներն ու քաղաքացիները՝ քաղաքացիական ավտմեքենայով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: 

Ոստիանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Աղբյուրը հայտնոմ է, որ ЗИЛ-ի շրջվելու հետևանքով ավտոմեքենայի վրայից պոկվել ու շպրտվել էին բոլոր գազաբալոնները: