Գիտնականները հայտնաբերել են շագանակագեղձի քաղցկեղից պաշտպանող սննդատեսակը

03:55 • 07.09.19

Ամերիկացի և ճապոնացի գիտնականները կարծում են, որ սնկի հաճախակի օգտագործումը կարող է պաշտպանել տղամարդկանց շագանակագեղձի քաղցկեղի առաջացումից, հաղորդում է Корреспондент-ը:

Հետազոտողները նշում են, որ շաբաթը երեք անգամ սունկ ուտելը կարող է 17 տոկոսով նվազեցնել վտանգավոր հիվանդության զարգացման ռիսկը:

Իրականացված փորձին մասնակցել է 40-ից 79 տարեկան մոտ 37 հազար տղամարդ: Գիտնականները 13 տարի մշտադիտարկում են իրականացրել տղամարդկանց մոտ, հետևել նրանց առողջական վիճակին: Սնկերի օգտագործման դրական ազդեցությունն ակնհայտորեն նկատվել է 50 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ:

Ըստ գիտնականների՝ սնկի մեջ պարունակվող հակաօքսիդանտները դրական ազդեցություն ունեն տղամարդկանց օրգանիզմի վրա:

 

Գիտնականները հայտնաբերել են շագանակագեղձի քաղցկեղից պաշտպանող սննդատեսակը